Քենիայում գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
ՄիջազգայինԻսլամիստական «Աշ շաբաբ» խմբավորման ավելի քան 100 անդամներ Քենիայում հարձակում են գործել և թալանել են ոստիկանական բաժանմունքներից մեկը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, գրոհայինները մեկ ոստիկանի վիրավորել են և իրենց հետ տարել են զենք-զինամթերք: Հարձակումը տեղի է ունեցել Սոմալիի հետ սահմանակից ՎաջիրÕ ¡ մարզում: Հաղորդվում է, որ ոստիկանական բաժանմունքից գողացվել է ավելի քան 10 հազար փամփուշտ, AK 47 13 ինքնաձիգ, ոստիկանական համազգեստ:
«Ոստիկանները կոշտ դիմադրություն են ցույց տվել` չնայած այն հանգամանքին, որ «Աշ շաբաբ»-ի գրոհայինների թիվը գերազանցել է 100-ը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժոզեֆ Բոիննետան: