«Արսենալը» Թուրանի տրանսֆերի հարցով դիմել է «Բարսելոնային»
Սպորտ«Բարսելոնայի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերը գնելու հարցով կատալոնական ակումբին պաշտոնապես դիմել է Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է Sport.es-ը:
Անցած մրցաշրջանի առաջին հատվածը 29-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» բաց թողեց, քանի որ կատալոնական ակումբին արգելված էր մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանը հայտավորել նոր խաղացողների: Իսպանիայի անցած առաջնությունում անցկացրած 18 հանդիպումներում Թուրանը խփել է երկու գոլ, կատարել է երեք գոլային փոխանցումներ:
Իսպանական մամուլի տվյալներով, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հիասթափված է թուրք ֆուտբոլիստի խաղից եւ քիչ հավանական է, որ նա դառնա հիմնական կազմի խաղացող: