ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը աշնանը կայցելի Վրաստան՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար: Այս մասին Ստոլտենբերգը ասել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, այս այցելությունը աջակցության եւս մեկ օրինակ է լինելու Վրաստանին, նրա տարածքային ամբողջականությանը ու Դաշինքին անդամակցելու ճանապարհին կատարվող բարեփոխումներին: