ՆԱՏՕ-ն մտադիր է ավելի շատ աջակցել Ուկրաինային ու Վրաստանին
ՄիջազգայինՆԱՏՕ-ն մտադիր է ավելի շատ աջակցել Ուկրաինային ու Վրաստանին: Այս մասին ասվում է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:
«Մեք հավատում ենք ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպային: ՆԱՏՕ-ն ավելի շատ է աջակցելու Ուկրաինային ու Վրաստանին ու շարունակելու է օգնել Մոլդովային»,- ասվում է փաստաթղթում:
Դաշնակիցները նաեւ կողմ են արտահայտվել Սեւ ու Բալթյան ծովերի տարածաշրջանում ու Արեւմտյան Բալկաններում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացմանը: Դաշնակիցներն առանձին արտահայտվել են նաեւ բաց դռների քաղաքականության վերաբերյալ: «Մենք մնում ենք հավատարիմ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որն ուժեղացրել է Դաշինքին ու իր ավանդն ունեցել եվրոատլանտյան անվտանգության ոլորտում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք մեր արժեհամակարգում ողջունելու մեր նոր անդամին՝ Չեռնոգորիային»- նշվում է հռչակագրում, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը: