Ռեալը մերժել է Չելսիի 60 միլիոնանոց առաջարկը
ՍպորտԼոնդոնի «Չելսին» Մադրիդի «Ռեալին» 60 մլն եվրո է առաջարկել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի համար, սակայն «արքայական ակումբը» մերժել է այն,- տեղեկացնում է «Marca»-ն:
«Սերուցքայիններն» ակնկալում են 23-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստանալ նվազագույնը 75 մլն եվրո:
Հաշվի առնելով Բենզեմա-Բեյլ-Ռոնալդու հարձակման գիծը՝ Մորատան, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռեալից», քանի որ նրա համար բարդ կլինի ստանալ մշտական խաղային պրակտիկա: