Մոսկվան արձագանքել է ԱՄՆ-ից ռուս դիվանագետների արտաքսմանը
ՄիջազգայինՌուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է ԱՄՆ-ից երկու ռուս դիվանագետի արտաքսման մասին լուրը:
Նրա խոսքով` այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որին ի պատասխան «Մոսկվայից ստիպված են եղել հեռանալ ԱՄՆ դեսպանության երկու աշխատակից»: Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռյաբկովի խոսքը մեջբերվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը պատմել է, որ ռուս դիվանագետները Միացյալ Նահանգներից հեռացվել են` կապված հունիսի սկզբին ոստիկանության աշխատակցի կողմից իբրև Մոսկվայում ամերիկյան դեսպանության վրա իրականացված հարձակման հետ:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Մոսկվայից արտաքսել են «այն նույն գիշերային կռվարարին և ԿՀՎ-ի ևս մեկ նման աշխատակցի»: