Օբամա. Եվրոպան միշտ կարող է ապավինել ԱՄՆ-ին
ՄիջազգայինԱնկախ հանգամանքներից՝ ՆԱՏՕ-ում եվրոպական դաշնակիցները միշտ կարող են ապավինել ԱՄՆ-ին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին, հայտնում է AFP–ը:
Նրա խոսքով լավ ու վատ ժամանակներում Եվրոպան միշտ էլ կարող է ապավինել ԱՄՆ-ին: Նա նշել է, որ ՆԱՏՕ- ի գոյության 70 տարում Դաշինքի անդամները հավանաբար առաջին անգամ են բախվում միաժամանակ այսքան շատ խնդիրների: Որպես օրինակ նա բերել է «Իսլամական պետությունը», Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը, Եվոպայում միգրանտների առնչվող ճգնաժամը ու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Այդ բոլոր խնդիրները Օբամայի կարծիքով մտավախություններ են առաջացնում մայրցամաքի ապագայի կապակցությամբ:
«Այս բարդ պահին ես ուզում եմ օգտվելով հնարավորությունից ասել, թե ինչն է անփոփոխ մնալու: Խոսքը Եվրոպայի անվտանգության ու պաշտպանությանը ԱՄՆ անբեկանելի հավատարմության մասին է»,- ասել է Օբաման: Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցները նույնպես իրենց ավանդը պետք է ունենան պաշտպանական ծախսերում: