Հումելս. Եվրո-2016-ի արդյունքում բոլորը հասկացան, որ Սանչեշը հզոր ֆուտբոլիստ է
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը բարձր է գնահատել մյունխենյան ակումբի նորեկ, պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշի հնարավորությունները:
Բացի այդ, գերմանացին 18-ամյա պորտուգալացուն հաջողություն է մաղթել Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ խաղում:
«Յուրաքանչյուրը, ով տեսել է Ռենատու Սանչեշին գործողություններ կատարելիս, արդեն իսկ հասկացել է, որ նա հզոր ֆուտբոլիստ է: Նա ֆիզիկապես ամուր կիսապաշտպան է, ով աչքի է ընկնում հրաշալի արագությամբ:
Սանչեշը «Բավարիայի» համար փայլուն համալրում էր: Հաջողություն եմ մաղթում նրան Ֆրանսիայի դեմ խաղում»,- Հումելսի խոսքերն է մեջբերում Record-ը: