«Եվրո 2016». Բուքմեյքերները առավելությունը տալիս են Ֆրանսիային
Սպորտ«Եվրո 2016»-ի եզրափակիչ Պորտուգալիա-Ֆրանսիա մրցավեճից առաջ ֆուտբոլային հասարակությունը բաժանվել է 2 տարբեր ճակատների: Մրցակիցները երկուսն են, իսկ գավաթը բաժին է հասնելու միայն ուժեղագույնին: Խոշորագույն բուքմեյքերական ընկերություննը շարունակում են խաղադրույքներ ընդունել «Եվրո 2016»-ի եզրափակիչ հանդիպումից առաջ: Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումից առաջ մի քանի բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցների միջինացված արժեքների հաշվարկ: Այս ամենի շնորհիվ հնարավոր է որոշակի գաղափար կազմել, թե իրականում որ հավաքականն ունի ավելի մեծ շանսեր նվաճելու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
«Եվրո 2016»-ի եզրափակիչում բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում Ֆրանսիայի ազգային ընտրանուն: Պորտուգալիայի շանսերը ավելի քիչ են՝ հաշվի առնելով այն հանգամանը, թե ինչպիսի ֆուտբոլ է ցուցադրում Ֆրանսիան և, որ հավաքականը հանդես է գալիս սեփական հարկի տակ: Խաղի հիմնական ժամանակում Ֆրանսիայի ընտրանու հաղթանակի միջինացված գործակիցը հավասար է 2,05-ի: Պորտուգալիայի համար սահմանված է 2 անգամ ավելի մեծ գործակից, ասել է թե՝ Պորտուգալիայի շանսերը 2 անգամ ավելի պակաս են`4,15: Հիմնական ժամանակում ոչ-ոքի արդյունքը մի քանի բուքմեյքերական ընկերությունների հաշվարկով հավասար է 3 գործակցի: Հիմնական ժամանակում հաղթողի չորոշվելու դեպքում լրացուցիչ ժամանակում կամ 11-մետրանոց հարվածաշարում կրկին առավելությունը տրվում է Ֆրանսիայի ընտրանուն: Դիդյե Դեշամի թիմի հաղթանակի միջինացված գործակիցը հավասար է 1,45-ի, իսկ ահա Պորտուգալիայի համար այս հաշվարկը հավասար է 2,73 գործակցի: Գոլի հեղինակ դառնալու ամենամեծ շանսերը բուքմեյքերները տալիս են Քրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացու համար միջինացված ցուցանիշը հավասար է 2,21-ի: Ֆրանսիայի հավաքկանանից ամենաիրական շանսերն ունի Անտուան Էրզմանը: Վերջինիս համար սահմանված գործակիցը հավասար է 2,25-ի: Այս ֆուտբոլիստներին հաջորդում են Օլիվյե Ժիրուն,Դիմիտրի Պայեն, Լուիշ Նանին և Պոլ Պոգբան, համապատասխանբար, 2,33, 2,79, 3,33 և 3,4 գործակիցներով: Եզրափակիչ հանդիպման մեկնարկին մնացել է հաշված ժամեր: