Չինական լրտես-ծրագիրը շուրջ 10 մլն Android սմարթֆոն է վարակել
ՄիջազգայինՉինական վիրուսն Android օպերացիոն համակարգով աշխատող շուրջ 10 մլն գաջեթ է վարակել: Հայտնի է, որ վարակակիր ծրագիրը տարածվել է Չինաստանից: Վիրուսը զբաղվում է գովազդի տարածմամբ:
Ըստ Planet- today-ի, վարակվել են հիմնականում Չինաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում եւ Հնդկաստանում գնված բջջային սարքավորումները:
Նշենք, որ վիրուսներ ստեղծողներն ամսական շուրջ 300 հազար դոլար են ստանում: Այս մասին փորձագետները հայտարարել են հակավիրուսների մշակմամբ զբաղվող հատուկ լաբորատորիաներում անցկացրած հետազոտությունից հետո:
Հարկ է նկատել նաեւ, որ այս վիրուսին բավական դժվար է հետեւել: Նույնիսկ կարգավորումները գործարանայինի փոխելու դեպքում ծրագիրը կարող է ակտիվ մնալ: