Էնդի Մարեյը` Ուիմբլդոնի կրկնակի հաղթող
ՍպորտԲրիտանացի Էնդի Մարեյը երկրորդ անգամ նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը՝ կրկնելով 2013-ի հաջողությունը:
Եզրափակիչում 29-ամյա թենիսիստը 3 սեթում առավելության հասավ կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: 2 ժամ 50 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:4, 7:6, 7:6 հաշիվը:
Սա Մարեյի երրորդ հաթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2012-ին նա հաղթել էր նաեւ US Open-ում: 25-ամյա Ռաոնիչն առաջին անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում:
Այս տարի Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը չպաշտպանեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը երրորդ շրջանում սենսացիոն պարտություն կրեց ամերիկացի Սեմ Կուերիից: