«Ռեալի» 23-ամյա ֆուտբոլիստը կավարտի կարիերան
ՍպորտՄադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Սիլվան կավարտի պրոֆեսիոնալ կարիերան սրտի խնդիրների հետեւանքով, հաղորդում է L'Équipe-ը:
Օրերս 23-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնի «Սպորտինգում» անցել է բուժզննում, որը նրա մոտ հայտնաբերել է սրտի արատ: Սիլվայի բուժզննումը տեւել է 4 ժամ: «Ռեալն» ու «Սպորտինգն» արդեն համաձայնեցրել էին Սիլվայի տրանսֆերը, որը չի կայանա, իսկ բրազիլացին ստիպված կլինի հրաժեշտ տալ ֆուտբոլին:
Լուկաս Սիլվան 2015-ին բրազիլական «Կրուզեյրոյից» էր տեղափոխվել Արքայական ակումբ, իսկ նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական «Մարսելում»: