Գեորգե Հաջիի որդին կխաղա A Սերիայում
ՍպորտԻտալական «Ֆիորենտինան» պաշտոնապես հայտարարել է ռումինական «Վիտորուլի» հարձակվող Յանիս Հաջիին ձեռք բերելու մասին:
Բուժզննում անցնելուց հետո 17-ամյա ռումինացին պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ:
Յանիսը ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգե Հաջիի որդին է: Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: