Սիրիայում «լռության ռեժիմը» երկարացվել է մինչև հուլիսի 14-ը
ՄիջազգայինՍիրիայի բանակի հրամանատարությունը երկարացրել է «լռության ռեժիմը» ևս 72 ժամով, հայտնում է РИА Новости-ն:
««Լռության ռեժիմը» երկարաձգվել է 72 ժամով: Հուլիսի 12-ի 00:01-ից մինչև 2016 թվականի հուլիսի 14-ի 23:59-ը»,- ասված է սիրիական բանակի հրամանատարությունում:
Սիրիայի բանակի հրամանատարությունը երրորդ անգամ է երկարացնում հրադադարը Սիրիայի ողջ տարածքում: Վերջին անգամ ռեժիմը երկարացվել է հուլիսի 8-ին:
Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարի մասին համաձայնագիրը: