Ռոնալդուն չորրորդն է ամենահարուստ հայտնիների ցուցակում
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով հայտնվել է տարվա 5 ամենահարուստ հայտնիների ցուցակում:
2015-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 88 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել աշխատավարձից, բոնուսներից ու գովազդային պայմանագրերից: 31-ամյա Ռոնալդուն չորրորդ տեղը բաժանել է ամերիկացի հաղորդավար Ֆիլ Մաքգորի հետ:
Ամենահարուստ հայտնիների ցուցակը գխավորում է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը 2015-ին հարստացել է 170 միլիոն դոլարով: Նրան հաջորդում են One Direction խմբի երաժիշները (110 միլիոն) եւ գրող Ջեյմս Պետերսոնը (95 միլիոն):
Լավագույն տասնյակում տեղ է գտել նաեւ «Բարսելոնայի» րագենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 81.5 միլիոն դոլար:
Ցուցակում հայտնվել են նաեւ NBA-ի չեմպիոն «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (11-րդ տեղ, 77 միլիոն), թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը (16-րդ տեղ, 68 միլիոն) եւ Նովակ Ջոկովիչը (26-րդ տեղ, 56 միլիոն), ամերիկացի բասկետբոլիստներ Կեւին Դյուրանտը (26-րդ տեղ, 56 միլիոն) եւ Կոբի Բրայանտը (43-տեղ, 50 միլիոն), Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթենը (49-րդ տեղ, 46 միլիոն), բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (54-րդ տեղ, 44 միլիոն), ֆուտբոլիստներ Նեյմարն ու Զլատան Իբրահիմովիչը (72-րդ տեղ, 37,5-ական միլիոն),,ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը (91-րդ տեղ, 32,5 միլիոն) եւ այլ հայտնի մարզիկներ: