Հայտնի է «Եվրո 2016»-ի խորհրդանշական հավաքականը
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը շարունակում է ամփոփել «Եվրո 2016»-ի արդյունքները: Ֆուտբոլային հայտնի մասնագետներից կազմված տեխնիկական անձնակազմը, որը հանդիպումների ընթացքում որոշում էր լավագույն ֆուտբոլիստներին, կազմել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականը:
«Արմենպրես»-ը, հղում կատարելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին, հայտնում է, որ «Եվրո 2016»-ի լավագույն ֆուտբոլիստներով կազմված հավաքականը ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ. Ռուի Պատրիսիու (Պորտուգալիա),
Պաշտպաններ. Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ (Գերմանիա), Պեպե, Ռաֆայել Գերեյրո (Պորտուգալիա),
Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս (Գերմանիա), Ջո Ալեն, Արոն Ռեմսի (Ուելս), Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայետ (Ֆրանսիա),
Հարձակվող. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա):
