ԱՄն-ում անհայտ անձը կոտրել է ՀԴԲ-ի մեքենայի ապակին եւ գողացել զենքով պայուսակը
ՄիջազգայինԱՄՆ ՀԴԲ-ի բաժանմունքի ներկայացուցիչ Քեթրին Զեքելը հայտնել է, որ անհայտ քաղաքացին բյուրոյի աշխատակիցների մեքենայից, գողացել է հրազենային ատրճանակներով ուղեբեռը, հաղորդում է The Washington Post–ը։
Նշվում է որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10–իվաղ առավոտյան։ Ford Expedition մեքենան կայանած է եղել Վաշինգթոնի փողոցներից մեկում: Անհայտ անձը ջարդել է մեքենայի հետեւի ուղեւորի ապակին եւ դուրս է հանել Glock եւ Colt տեսակի երկու ատրճանակով պայուսակը։ Զեքելի խոսքով՝ քննիչներն ուսումնասիրում են դեպքի վայրում արված տեսագրությունները: