Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման համար։ Այս մասի հայտնում է AFP-ն։
Քարթերը վայրէջք է կատարել ԱՄն ԶՈւ բազայի տարածքում՝ Քաբուլից 50 կմ հեռավորության վրա։ Ակնկալվում է, որ այցի ժամանակ նախարարը կայցելի նաեւ Քաբուլ, որտեղ կհանդիպի Աֆղնաստանի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահի հետ։
Հիշեցնենք, որ Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ դաշինք գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել էր, որ դաշինքի երկրները կշարունակեն ֆինանսավորել Աֆղանստանում ՆԱՏՕ–ի առաքելությունը տարեկան 5 մլրդ դոլարի չափով։