«Բարսելոնա»-ն պաշտոնապես ներկայացրեց Սամուել Ումտիտիին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ, կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին: Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարա Բարտոմեուն հայտարարել է ,որ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լիոն»-ին «Բարսելոնոն» վճարելու է 25 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր ` 5 տարի ժամկետով: Ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 60 միլիոն եվրո:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է «Եվրո 2016»-ին և դարձել Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: