Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Վրաստանը դեռ երկար տարիներ չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. քաղաքագետ

Միջազգային

Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հայ քաղաքագետներն ունեն տարբեր կարծիքներ: Հուլիսի 12-ին «Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Հարավային Կովկասը. նոր բաժանարար գծե՞ր» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իրենց կարծիքներն են հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շատ կարևոր համարեց: Նրա կարծիքով՝ գագաթնաժողովի ժամանակ հստակ լուծվեցին երկու խնդիրներ: Առաջինը՝ ՆԱՏՕ-ն  մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղակայում Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում, ինչը մինչև այդ չէր նախատեսվել:

«Այս ձևով Լեհաստանը և Մերձբալթյան երկրները դառնում են ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Հանվեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև եղած այն բանավոր վետոն, որով վերջինիս ուժային կառույցները չեն տեղափոխվելու այն երկրներ, որոնք սահմանակից են Ռուսաստանին: Շատ հստակ ֆիքսվեց, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նաև հստակ ասվեց, որ Ուկրաինայի հետ լուրջ համագործակցություն կլինի»,- նշեց քաղաքագետը:

Ըստ Գրիգորյանի՝ գագաթնաժողովի ժամանակ կայացվեցին որոշումներ՝ չլսելով Ռուսաստանին: Պատահական չէր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը կայանալու է գագաթնաժողովից հետո: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մինչ խորհուրդը ձեռնարկեց որոշակի քայլեր, իսկ խորհրդի ժամանակ Ռուսաստանի հետ պարզապես կքննարկվեն հետևանքները:

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթի 139 կետերից 15-16-ը նվիրված են Ռուսաստանին:

Սակայն Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ այս գագաթնաժողովը շատ նման էր 2 տարի առաջ Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովին. ոչ մի պատմական որոշում չկայացավ: Ինչ վերաբերում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քաղաքագետն ասաց, որ  Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի կարող լինել դեռ երկար ժամանակ՝ տասնյակ տարիներ: 

«Ջոն Քերին Վրաստանում և Ուկրաինայում հայտարարել էր՝ ցանկացած երկիր կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե բավարարի հյուսիսատլանտյան դաշինքի պայմաններին: Դա դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է՝ ոչ»,- նշեց քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով՝ այն գումարտակները, որ կտեղակայվեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում, մեղմ ասած այն չեն, ինչ ուզում էին Բալթյան երկրները: Նրանք ակնհայտորեն իսկական ռազմաբազաներ էին ուզում, որը տեղի չունեցավ:

Նա ասաց, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև ոչ մի «սառը պատերազմ» չկա: Ըստ քաղաքագետի՝ ՆԱՏՕ-ին պետք է Ռուսաստանը, և նրանք պետք է համագործակցեն Մինսկյան համաձայնությունների ու Աֆղանստանի հարցի շուրջ:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը Կովկասի համար ոչ մի կարևոր որոշում չի ընդունել: Քաղաքագետը կարծում է,որ Լեռնային Ղարաբաղին հարցին առնչվող քննարկումները ՆԱՏՕ-ի լիազորություններից դուրս են:

«Եթե փոփոխություններ լինեն էլ մեր տարածաշրջանում, ապա դրանք կապ չեն ունենա ՆԱՏՕ-ի հետ»,- նշեց նա:
 



Նոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունը