Պաշտոնական. Ումտիտին տեղափոխվել է «Բարսելոնա»
ՍպորտԿատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի և «Լիոնի» պաշտպան Սամուել Ումտիտիին ձեռք բերելու մասին։ Ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքվել։
Ավելի վաղ «կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հաղորդել էր, որ «Լիոնի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 25 մլն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մասին։
Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 30 հանդիպման, խփել մեկ գոլ։ Նա «Լիոնի» սան է և հիմնական թիմում խաղում է 2011 թվականից։
