Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


ԼՂ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել միայն Ադրբեջանի կազմից դուրս. Սերժ Սարգսյան

Հայաստանն ամենից կարևոր խնդիրը համարում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը:

Նման հայտարարությամբ արաբական «Ալ-Մայադին» տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ապրելու իր պատմական հայրենիքում այնքան ժամանակ, ինչքան աշխարհը գոյություն կունենա, «որովհետև իրենք իրենց պատմական հայրենիքում ապրել են հազարամյակներ»:

«Այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Նկարագրելով ղարաբաղյան խնդրի ծագումնաբանությունը` Սերժ Սարգսյանը հիշատակել է, որ երբ 1988թ. Ստեփանակերտում հայ բնակչությունը դուրս եկավ բողոքի ցույցի, պահանջը միացումն էր, այսինքն` միանալ մայր Հայաստանին: 

«Սովետական միության փլուզման հետ կապված զուտ իրավական տեսակետից շատ ճշգրիտ լինելու պահանջից ելնելով` Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց ինքնորոշվելու և անկախ պետություն դառնալու օրակարգով:

Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպես կուզենան ապրել, ինչպիսի կարգավիճակով կուզենան ապրել` լինել անկախ պետություն, թե միացած լինել ՀՀ-ին»,- ասել է նախագահը:

«Որևէ մեկի համար հիմա կասկած չկա` եթե ինչ-որ մի չար կատակով Ղարաբաղը գոնե մեկ օր հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ ամենակարևորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից: Մենք կողմնակից ենք նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը` այնպես, ինչպես ամբողջ աշխարհում տեղի է ունենում:

Եթե այդ իրավունքը հարգելի չլիներ, եթե այդ իրավունքն ամենահիմնական իրավունքներից մեկը չլիներ, այսօր երևի ՄԱԿ-ը բաղկացած կլիներ 50, 60, 70 երկրներից, և տասնամյակների ընթացքում անկախացվող երկրները ՄԱԿ-ի անդամ չէին դառնա: Նույն Ադրբեջանն այսօր անկախ երկիր չէր լինի, նույն Հայաստանն այսօր անկախ երկիր չէր լինի, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան Սովետական միության փլուզման հետևանքով նաև»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հենց սա է ամենահիմնական խնդիրը, որը Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա. «այդ մարդկանց որևէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»:

«Որոշիչը հետևյալ փաստն է. Լեռնային Ղարաբաղում հազարամյակներով ապրել են հայեր, և երբեք Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի եղել: Կուսակցական մարմնի` Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, չունենալով Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա համեմատական է անցկացրել նաև Նախիջևանի իրավիճակի հետ` հիշեցնելով, որ Ադրբեջանին միացումից հետո Նախիջևանում մեկ հայ չի մնացել, ամբողջովին հայաթափվել է, իսկ հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է:

«Մի քանի տարի առաջ մի քանի հազար խաչքարեր փշրվեցին, ջարդվեցին բոլորի աչքի առաջ, և ոչ մեկը, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն չկարողացավ այդ հանցագործությունը կանխել: Լեռնային Ղարաբաղում սկսած 1921թ-ից այդ մտքի հետ մարդիկ ուղղակի չեն համակերպվել»,- նկատել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով` նույնիսկ եթե հիմա ամբողջ աշխարհը միավորվի և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնարին կլինի, նրանք չեն համաձայնի: 

«Խոսքս ուժի մասին չէ, որովհետև ցանկացած գերտերություն կամ միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել: Ասելս հետևյալն է` կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում` անհնար է»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»