«Սեւանա լիճ-2016» շախմատի միջազգային մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել նախորդ տարվա առաջին երեք մրցանակակիրները
ՍպորտԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այս տարվա հուլիսի 18-26-ին կայանալիք շախմատի միջազգային 16-րդ կարգի մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել նախորդ տարի կայացած «Սեւանա լիճ-2016» մրցաշարի առաջին երեք տեղեր գրաված արտասահմանցի շախմատիստները՝ լեհ գրոսմայստեր, առաջին մրցանակակիր Յան Դուդան, իսպանացի գրոսմայստեր, երկրորդ մրցանակակիր Դավիթ Գուիջարոն եւ հնդիկ գրոսմայստեր, երրորդ մրցանակակիր Վիդիթ Սանտոշը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Շախմատի ակադեմիայից, մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմեւը, Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Օնիշչուկը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են միջազգային գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայազգի մյուս շախմատիստ Սամվել Սեւյանը, ում համար այս մրցաշարի մասնակցությունը երկրորդ տարին է, ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Օնլայն տարբերակով «Սեւանա լիճ-2016» մրցաշարին կարող են հետեւել աշխարհի բոլոր երկրների շախմատասերները: