Մոուրինյու. «Օլդ Թրաֆֆորդում» հաղթել եմ այլ թիմերի հետ, հերթը «Ման. Յունայթեդինն» է
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիշել է, որ «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտն իր համար բազմիցս հաջողակ է եղել։
-«Օլդ Թրաֆֆորդում» առաջին անգամ «Պորտուի» հետ հայտնվեցի, որի հետ ընթանում էնք դեպի Չեմպիոնների լիգայում հաղթանակը։ Մենք վերջին վայրկյանին գոլ խփեցինք և պատմություն ստեղծեցինք ինձ և ամբողջ Պորտուգալիայի համար։ Այնպես որ ես միշտ հասկացել եմ, որ «Երազանքի թատրոնում» ամեն ինչ հնարավոր է։
Ես այստեղ հաղթանակներ եմ տարել «Չելսիի», «Պորտուի», «Ռեալի» հետ, ինչո՞ւ հիմա չանել դա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղացի երկրպագուների համար։ Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին,-ասել է Մոուրինյուն։