Զոլտան Գերան դարձել է «Եվրո 2016»-ի լավագույն գոլի հեղինակ
ՍպորտՀունգարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զոլտան Գերայի հեղինակած գնդակը պաշտոնապես ճանաչվել է լավագույնը «Եվրո 2016»-ում: Խմբային փուլի վերջին տուրի Պորտուգալիայի հետ խաղի 19-րդ րոպեին 37-ամյա հարձակվողն ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Գերայի գոլը լավագույնն էր ճանաչվել նաև «Եվրո 2016»-ի խմբային փուլում: