Պուտինը խոսել է Օլանդի եւ Մերկելի հետ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին պատմել է ռուսաստանցի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը պարզաբանել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ անգամ նման եռակողմ զրույց տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Այդ ժամանակ Պուտինը ուշադրություն է դարձրել հարավ-արեւելքում ուկրաինական զորքի գործողությունների սադրիչ բնույթի վրա: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը զրուցակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ազդել Կիեւի վրա «մինսկյան պայմանավորվածությունների հստակ իրականացման ապահովման համար», հայտնում է Lenta-ն: