Բաքվի դպրոցներից մեկում զենքի պահեստ է հայտնաբերվել
ՄիջազգայինԲաքվում միջնակարգ դպրոցի տնօրենը վերանորոգման աշխատանքների ընթացքում շենքի նկուղում հայտնաբերել է ձեռքի նռնակներ եւ զինամթերք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կայքը:
Ոստիկանության 34 բաժանմունքի աշխատակազմը, ժամանելով դպրոց, առգրավել է ֆ-1 նռնակ, ձեռքի հեռակառավարվող (ՌԳԴ) 5 նռնակ, 481 փամփուշտ, ավտոմատի պահwunak, <<Վիոլա-Մ>> ռադիոկապ։ Զենքի և զինամթերքի հայտնաբերման առթիվ սկսվել է հետաքննություն։