Աբրահամ Խաշմանյան. Մանասյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ
Սպորտ«Ալաշկերտը» հայտնեց թիմի հարձակվող Միհրան Մանասյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Armsport.am-ի հետ զրույցում Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոսել է ֆուտբոլիստի հեռանալու մասին:
«Մանասյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ է խզվել: Նա առաջարկ ունի ԱՄԷ-ից. հասկանալի է, որ նա կարող է մարտահրավերներ ընդունել:
Հաջողություն եմ մաղթում Միրոյին՝ ցանկանալով, որ նա հանդես գա այնպես, ինչպես խաղում էր մեզ մոտ:
Մեր ֆուտբոլիստները սկսել են բավականին պահանջված լինել. Մանասյանը, Հեբերը… դա երկարատև աշխատանքի արդյունք է»: