Հետաքրքիր է՝ ու՞մ ջրաղացին է ջուր լցնում պարոն Օսկանյանը. ՀՀԿ խոսնակը ԱԳ նախկին նախարարի մոտիվի մասին
Քաղաքականtert.am-ը գրում է.
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Օսկանյանի այն կարծիքը, թե ապրիլյան պատերազմը եղել է դիվանագիտության ու իշխանության թերություն, ասել է․ ‹‹Պարզ է՝ ինչու է Վարդան Օսկանյանը նման հայտարարությամբ հանդես գալիս, և հետաքրքիր է, թե ու՞մ ջրաղացին է ջուր լցնում պարոն Օսկանյանը››։
Ըստ Շարմազանովի՝ այսօրվա նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկել է արտաքին քաղաքական, ներքաղաքական և ներկուսակցական հարցեր։ «Անդրադարձ է եղել Նախագահի՝ վարշավյան այցին, մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ՀՀԿ-ն բարձր է գնահատում Նախագահի երկկողմ հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Օլանդի և ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ՝ թե՛ երկկորղմ հարաբերությունների զարգացման, և թե՛ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քանի որ ֆրանսիական ու ամեիրկյան կողմերը վերահաստատել են խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը››, - նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։