Աբդելհամիդ Աբաուդը Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը չի եղել
ՄիջազգայինԱբդելհամիդ Աբաուդը 2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը չի եղել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հետաքննության փաստաթղթերը:
Աղբյուրի համաձայն, հարձակումների կազմակերպման հետեւում բոլորովին այլ անձ է կանգնած: Հետաքննության տվյալներով՝ Աբաուդը ղեկավարել է զինյալների խումբը, սակայն ահաբեկչությունների կազմակերպիչը չի եղել:
Ֆրանսիայի արտաքին անվտանգության ղեկավար Բեռնար Բաժոլեի խոսքով՝ հետաքննությունը բացահայտել է իրական կազմակերպչին, սակայն առայժմ նախընտրում է չհրապարակել այդ տեղեկությունը: