Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ
ՍպորտԵվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Անտուան Գրիզմանը հրաժարվել է տեղափոխվել Փարիզի ՊՍԺ: Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է մնալ Մադրիդի «Աթլետիկոյին»: Այդ մասին հայտնել է Գրիզմանի գործակալը, փոխանցում է ESPN-ը:
«Բանակցում էինք ՊՍԺ-ի մարզական տնօրեն Օլիվյե Լետանգի հետ, քանի որ փարիզյան ակումբը շատ հավակնոտ է եւ ունի լավ ռեսուրսներ: Բայց բազմաթիվ հանդիպումներից հետո պարզ դարձավ, որ Գրիզմանը կմնա «Աթլետիկոյում»: Այս ամռանը նա չի հեռանա»,- ասել է գործակալը:
Անցած ամիս Գրիզմանը երկարարձգել է պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ մինչեւ 2021 թվականը: