Պաշտոնական. Շկրտելը տեղափոխվել է «Ֆեներբախչե»
Սպորտ«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը կարիերան կշարունակի թուրքական «Ֆեներբախչեում»։ Ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է լուրը։
Բրիտանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ տրանսֆերն արժեցել է 7 միլիոն եվրո։ Սլովակ ֆուտբոլիստը որպես «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստ կներկայացվի հուլիսի 15-ին։
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Շկրտելը մասնակցել է 22 հանդիպման, խփել մեկ գոլ։ «Լիվերպուլը» ֆուտբոլիստին ձեռք էր բերել 10 մլն եվրոյով։