Ֆրանսիան չի երկարաձգի արտակարգ դրությունը
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները չեն երկարաձգի երկրում նոյեմբերին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո, սահմանված արտակարգ դրությունը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ հուլիսի 26-ից հետո արտակարգ դրությունը կհանվի։
Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը չեն կարող անորոշ ժամկետով երկարաձգել, դա անիմաստ է։ «Դա կնշանակեր, որ մենք այլեւս հանրապետություն չենք, որտեղ ցանկացած հանգամանքներում օրենքի գերակայություն է իշխում»,– ասել է Օլանդը։
Ֆրանսիան ահաբեկչություններից հետո երկու անգամ երկարաձգել է արտակարգ դրությունը, փոխանցում է BBC–ն։