ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի նշանակում Եվրոպայից դուրս գալ. Բորիս Ջոնսոն
ՄիջազգայինԵվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի նշանակում դուրս գալ Եվրոպայից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը` հավելելով, որ Brexit-ից հետո ավելի են ինտենսիֆիկացվելու երկկողմ հարաբերությունները այլ եվրոպական երկրների հետ:
«Հանրաքվեի արդյունքները չեն նշանակում, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրոպայից: Հսկայական տարբերություն կա ԵՄ-ի և եվրոպական առանձին երկրների հետ մեր հարաբերությունների մեջ, որոնք կարող են շարունակվել կառուցվել պետական մակարդակով»,- նշել է Ջոնսոնը:
Բորիս Ջոնսոնը հուլիսի 13-ին նշանակվել է ՄԲ արտաքին գործերի նախարար վարչապետ Թերեզա Մեյի կողմից: