Էյֆելյան աշտարակը հայտնվել է թանձր ծխի մեջ
ՄիջազգայինՓարիզում Էյֆելյան աշտարակը հայտնվել է թանձր ծխի մեջ: Համացանցը ողողված է դա պատկերող լուսանկարներով և տեսանյութերով, որոնք Նիսում ավելի քան 70 մարդու կյանք խլած հարձակումից հետո խուճապ են առաջացրել: Այդուհանդերձ, Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ հրդեհն առաջացել է Ազգային տոնի՝ Բաստիլի օրվա առիթով հրավառության ժամանակ տեխնիկական անհարթության պատճառով: Հրդեհը մարվել է: Ոստիկանությունը կոչ է արել չտարածել խուճապ առաջացնող սուտ լուրեր ահաբեկչության և պայթյունների մասին: