Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանին կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
ՍպորտՀայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը: Մեր ընտրանին գլխավորում են մարզիչներ Վարդան Խաչատրյանը և Սարգիս Ստեփանյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը մեկնարկելու է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում հուլիսի 17-ին: