Նիսի օդանավակայանը տարհանվել է
ՄիջազգայինՆիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:
Ականատեսները հայտնում են, որ շինության ներսում զինվորականներ են: CBCNews-ի թղթակից Թոմաս Դայգլը, դեպքի վայրից լուսանկարներ հրապարակելով, հայտնել է, որ տարհանման պատճառը օդանավակայանում թողնված փաթեթն է եղել:
Ավելի ուշ նա նոր գրառում է կատարել` տեղեկացնելով, որ իրադրությունը կարգավորվել է և ուղևորներին թույլատրում են մտնել օդանավակայան:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքումհուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիներընշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապակրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետոնրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31-ամյաՄուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով Ֆրանսիայի քաղաքացի է:
Customs officer @ Nice airport says reason for evacuation is package left behind. Still no one being allowed in #cbcpic.twitter.com/mgzKKMm9E2
— Thomas Daigle (@thomasdaigle) 15 июля 2016 г.
Crowd outside Nice airport waiting to get in to claim their luggage #cbc pic.twitter.com/fGtx9i7sJ3
— Thomas Daigle (@thomasdaigle) 15 июля 2016 г.
Troops inside Nice airport. Luggage claim area has been evacuated, no one being allowed inside #cbcpic.twitter.com/bIclHFp4Og
— Thomas Daigle (@thomasdaigle) 15 июля 2016 г.