Անդրեյ Շեւչենկոն՝ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ
ՍպորտՈւկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն որոշմամբ, երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է ուկրաինական ֆուտբոլի լեգենդար խաղացող Անդրեյ Շեւչենկոյին: 39-ամյա մասնագետի հետ կկնքվի երկու տարվա պայմանագիր եւս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Անդրեյ Շեւչենկոյի մարզչական շտաբում կընդգրկվեն իտալացիներ Մաուրո Տասոտին ու Անդրեա Մալդերան, որոնք աշխատել են իտալական «Միլանում»:
Շտաբում կլինի նաեւ իսպանացի Ռաուլ Ռիանչոն, որը 2014-2016 թվականներին եղել է Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչի օգնականը:
Եվրո-2016-ում Շեւչենկոն Միխայիլ Ֆոմենկոյի մարզչական շտաբում էր: Եվրոպայի առաջնությունից հետո Ֆոմենկոն հրաժարական ներկայացրեց: