Յուրա Մովսիսյան. Շարունակում եմ սիրել «Կրասնոդարը» եւ հետեւում եմ հաջողություններին
ՍպորտԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը վերհիշել է ռուսական «Կրասնոդարում» անցկացրած փուլը:
«Հենց սկզբից հասկացա, որ «Կրասնոդարում» շատ լուրջ նախագծի հիմք է դրվում: Սերգեյ Գալիցկին հստակ նախանշել էր ակումբի զարգացման ծրագրերը: Կարծում եմ՝ նա աշխարհի ամենախելացի եւ գրագետ գործարարներից է: Նա շատ է սիրում ֆուտբոլ, իր քաղաքն ու ակումբը: Այդ ամենը «Կրասնոդարին» թույլ տվել հասնել առաջընթացի: Շուտով Գալիցկին կներկայացնի նոր ստադիոնը, «Կրասնոդարը» գերազանց է հանդես գալիս Եվրոպայի լիգայում: Ես շարունակում եմ սիրել «Կրասնոդարը», հետեւում եմ թիմի հաջողություններին:
Գոհ եմ իմ եվրոպական կարիերայից: Անգնահատելի փորձ եմ ստացել, որն այժմ օգտագործում եմ ՄԼՍ-ում»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»: