Նիսի ահաբեկչի հարազատները սպառնում են լրագրողներին. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՆիսում երեկ գիշերն ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Բուհլելի հարազատները սառը զենքով սպառնում են լրագրողներին, ովքեր գտնվում են Թունիսի Մսակեն քաղաքի իրենց տան մոտ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը`Բուհլելի հայրը հրաժարվել է մեկնաբանություն տալ լրագրողներին, իսկ ընտանիքի մյուս անդամները նրանց սպառնում են սառը զենքով: Վերջիններս պահանջում են, որ լրագրողներն անմիջապես հեռանան տան մոտից և արգելում են լուսանկարել:
Ավելի վաղ L'est Republicain ֆրանսիական թերթը հրապարակել էր ահաբեկչությունն իրականացրած Մուհամեդ Լահուաեջ Բուհլելի` Ֆրանսիայի կեցության իրավունքի պատճենը:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով 84 մարդ է զոհվել, ավելի քան 200-րը վիրավորվել են: Զոհերի թվում 9 երկրի քաղաքացիներ են եղել, այդ թվում` Հայաստանի:
