Ֆրանսիայում խոշոր հրդեհ է բռնկվել. շուրջ 300 մարդ տարհանվել է
ՄիջազգայինՖրանսիայի Մարսել նավահանգստային քաղաքի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով France Info ռադիոկայանը, հրդեհը բռնկվել է Մարսելից 30 կմ հեռավորությամբ։
Քաղաքի նավահանգստից ծխի երկու հսկայական սյուն է բարձրանում: Տեղի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ շուրջ 300 մարդ է տարհանվել: Հրդեհը 140 հեկտար բուսականություն է ոչնչացրել: Տեղանքով անցնող ավտոճանապարհը փակվել է:
Դեպքի վայրում շուրջ 350 հրշեջներ են աշխատում: Առայժմ հայտնի չէ` նրանց հաջողվել է չեզոքացնել կրակը, թե ոչ: