Մեծ Բրիտանիան հայտնել է ԵՄ կազմից դուրս գալու ամսաթիվը
ՄիջազգայինԵվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2018-ի դեկտեմբերին: Ինչպես փոխանցում է Euromag-ը` այս մասին հայտարարել է Brexit-ի հարցով նոր նախարար Դևիդ Դևիսը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ անցկացված հանրաքվեի ժամանակ` հունիսի 23-ին, բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել:
Բրիտանացի նախարարի խոսքով` ԵՄ-ից դուրս գալու հավանական պաշտոնական ժամկետը կլինի 2018-ի դեկտեմբերը: