Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 90 մարդ
ՄիջազգայինԹուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Վիրավորների թիվը հասնում է 1154-ի:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի
Նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։