Շըրնաքում 309 զինվոր է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու գործով ձերբակալությունները զինվորականության շրջանում շարունակվում են: Շըրնաք նահանգում 309 զինվոր է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ձերբակալվածների շարքում են երկու մայոր և երեք կապ իտան:
Համացանցում հայտնվել են ձերբակալված զինվորների լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք բոլորը կապված ձեռքերով նստել ժանդարմերիայի վարչության բակում: