Մեդվեդևը Թուրքիայում տեղի ունեցածը համարում է հասարակությունում և բանակում խորը հակասությունների հետևանք
ՄիջազգայինԹուրքիայում տեղի ունեցածը վկայում է, որ հասարակությունում ու բանակում առկա են հզոր և խորը հակասություններ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ՌԴ վարչապետը նշել է, որ ներկայում առաջնային խնդիրը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն ու մարդու իրավունքների ու ազատությունների պահպանումն է: Միևնույն ժամանակ Մեդվեդևն ընդգծել է, որ այս իրադարձությունները խորը վերլուծության կարիք ունեն:
«Ապագայում կատարվելիքը ժամանակը ցույց կտա, սակայն ամեն դեպքում մենք պետք է ջանքեր գործադրենք մեր քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: