Նեյմար. Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ այս տարի «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունը։
-Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»։ Տիտղոսները շատ կարևոր են ֆուտբոլում։ Եթե տրամաբանորեն մտածենք, նա իր թիմերին հաղթանակի է հասցրել Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում։ Նա, անշուշտ, հրաշալի ֆուտբոլիստ է։
«Ոսկե գնդակն» իմ նպատակն է, սակայն ակնհայտ է, որ այս տարի ես այն չեմ ստանա։ Այդ մրցանակը քո աշխատանքի արդյունքն է, որը քեզ է վերադառնում յուրահատուկ կերպով,-ասել է Նեյմարը։