Ֆրանսիական ոստիկանությունը 3 կասկածյալի է ձերբակալել Նիցցայի ահաբեկչության գործով
ՄիջազգայինՖրանսիական ոստիկանությունը ևս 3 մարդու է ձերբակալել Նիցցայում իրականացված ահաբեկչության գործով, որի հետևանքով 84 մարդ է զոհվել, հարյուրավորները` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` ձերբակալությունը հաջորդել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից կատարվածի պատասխանատվությունն ստանձնելուց հետո:
«Նիցցայում մարդկանց վրաերթի ենթարկած անձը «Իսլամական պետության» զինյալներից մեկն էր: Նրա իրականացրած գործողությունը պատասխանն էր ԻՊ-ի անդամ ազգայնականներին թիրախավորելու կոչերին», - հաղորդել է ԻՊ-ին առնչվող «Ամաք» լրատվական գործակալությունը:
Ֆրանսիայի իշխանությունները ներկայում ստուգում են ահաբեկչությունն իրականացրած 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելի կապը ծայրահեղականների հետ: