Էրդողանի կողմնակիցները կրկին զանգվածային ցույցեր են անցկացնում Ստամբուլում
ՄիջազգայինՍտամբուլում վերսկսվել են զանգվածային փողոցային ցույցերը, որի մասնակիցներն են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` երկրի իշխող կուսակցության դրոշներով մեքենաների շարանն անցնում է թուրքական քաղաքի փողոցներով: Աթաթուրքի անվան պուրակում հերթապահող ոստիկանները կարծում են, որ քաղաքացիների նմանօրինակ զանգվածային հավաքների պատճառը կարող էր Էրդողանի ելույթը լինել, որով նա հանդես էր եկել Ստամբուլի բնակիչների առաջ:
Ոստիկանների հաղորդմամբ` անկարգություններ չեն նկատվում:
Թաքսիմ հրապարակում անցկացվում է բազմամարդ ակցիաներից մեկը` Էրդողանի մի քանի հազար կողմնակիցների մասնակցությամբ: