Մխիթարյան. Փորձում ենք կատարել Մոուրինյոյի առաջադրանքները
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուիգանի» հետ ընկերական (2:0) խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Սկզբնական շրջանում միշտ էլ բարդ է լինում, քանի որ ծանոթանում ես թիմակիցներիդ հետ եւ ընտելանում ես նրանց հնարավորություններին:
Առաջին խաղակեսը մի փոքր բարդ ստացվեց, քանի որ չկարողացանք գոլ խփել, սակայն ընդհանուր առմամբ լավ խաղ ստացվեց, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս։
Սկսել եմ հարմարվել թիմին: Գտնում եմ, որ օր օրի դա ավելի ու ավելի լավ կստացվի: Հիմա մենք պատրաստվում եւ փորձում ենք կատարել թիմի գլխավոր մարզչի առաջադրանքները»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ուիգանի» դեմ հանդիպման առաջին խաղակեսին: