Նիսի ահաբեկիչը` ողբերգությունից առաջ մի ողջ կարողություն է ուղարկել ընտանիքին
Միջազգայինshabat.am-ը գրում է.
Նիսի ահաբեչության հեղինակ 31-ամյա Մուհամեդ Բուլելը, ով դուրս էր եկել մարդկանց ամբոխի մեջ` ահաբեկչությունից առաջ ուղարկել էր ընտանիքին 100 հազար եվրո և լուսանկար: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը:
Ահաբեկչի եղբոր խոսքով` նա պարբերաբար ուղարկել է գումար Թունիսում բնակվող իր ընտանիքին, սակայն ողբերգությունից առաջ ընտանիքը ստացավ մի ողջ կարողություն:
Բացի այդ ԶԼՄ-ները հայտնում են, որ ահաբեկչի հարևանները նկարագրում են Բուելին` մի մարդ, ով այցելում էր ֆիթնես-սրահ, սալսայի պարերի, նա խմիչք էր օգտագործում և երբեք չէր խոսում կրոնական թեմաներով: